Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը, ով վարակվել էր կորոնավիրուսով, մայիսի 29-ին դուրս կգրվի հիվանդանոցից, տեղեկացնում է Metaratings.ru-ն:
Նշվում է, որ 64-ամյա միլիարդատերը գտնվում է բուժման վերջին փուլում և շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին:
Հիշեցնենք, որ Ֆեդունը կորոնավիրուսի դրական ախտանշանից հետո միանգամից հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Հավելենք, որ ՌՊԼ-ի մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 21-ին: