«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է կրկին հեռանալ Իտալիայից: Այս մասին հաղորդում է Football-italia-ն:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ներկայումս իր հաճախորդի համար պատրաստվում է տեղափոխությունն իրականացնել: Այս պահին Ռայոլան բանակցություններ է վարում «Գալաթասարայի» և «Վասկո դա Գամայի» հետ:
Բալոտելիի գործող պայմանագիրը «Բրեշիայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: