Անգլիական Պրեմիեր-լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների ֆուտբոլիստների ու աշխատակիցների՝ կորոնավիրուսի թեստավորման առաջին փուլի արդյունքները:
Ինչպես արդեն հայտնել էինք, ընդհանուր առմամբ թեստավորվել է 748 անձ, որոնցից 6-ի պատասխանը դրական է եղել: Նրանք ԱՊԼ-ի 3 ակումբների ներկայացուցիչներ են: Հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներն ու աշխատակիցները 7-օրյա կարանտինի մեջ կլինեն: Վարակակիրների անունները չեն հաղորդվում:
Անգլիայի առաջնությունն, ինչպես աշխարհի գրեթե բոլոր մրցաշարերը, դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբները միաձայն կողմ են քվեարկել մարզումները մայիսի 19-ից վերսկսելուն: