Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»: Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում։
Հաշիվը բացվել է 38-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, աչքի ընկավ Թեո Բերնար Ֆրանսուան։ Մի քանի րոպե անց հռոմեացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ Նիկոլո Ձանոլոյի գոլի շնորհիվ։
«Ռոման», հավաքելով 16 միավոր, բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Միլանը» 10 միավորով 12-րդ տեղում է: