Կազանի «Ռուբինը» Twitter-ում հայտարարել է, որ թիմի պաշտպան Կոնստանտին Պլիևի COVID-19-ի թեստի արդյունքները դրական են եղել։
«Կոնստանտինը իրեն լավ է զգում և գտնվում է հայրենի Վլադիկավկազում՝ բժիշկների հսկողության տակ: Ֆուտբոլիստը չի շփվել մեր թիմի մյուս անդամների հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Լոկոմոտիվի» հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
35-ամյա պերուցի ֆուտբոլիստը առաջին ֆուտբոլիստն էր ՌՊԼ-ում, ով վարակվել է կորոնավիրուսիով։
Լրագրող Իվան Կարպովի տեղեկություններով՝ Ֆարֆանի մոտ կորոնավիրուսը ախտորոշվել է մայիսի 15-ին։ Ֆուտբոլիստը թոքաբորբ ունի։
Մարտի 22-ից Ֆարֆանը ինքնամեկուսացման մեջ էր Մերձմոսկովյան շրջանի իր առանձնատանը։