«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի մարզաշապիկը վաճառվել է բարեգործական աճուրդի ժամանակ:
27-ամյա ֆուտբոլիստը հանձնել է իր մարզաշապիկը ֆրանսիական «Լանսի» երկրպագոների ասոցիացիային, որը աճառում է ակումբի նախկին ֆուտբոլիստների մարզաշապիկները բարեգործական աճուրդների ժամանակ:
Վարանի մարզաշապիկի համար վճարվել է 4350 եվրո: Այդ միջոցները կուղղվեն Լանսի հիվանդանոցներին օգնելու նպատակով:
Ավելի վաղ NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է աճուրդում 216 հազար դոլարով:




























































