NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է աճուրդում 216 հազար դոլարով: Այդ մասին հայտնում է Chicago Tribune–ը:
Այս մարզաշապիկով Ջորդանը 1992-ի Օլիմպիական խաղերում խաղացել էր ԱՄՆ-ի հավաքականի կազմու․ ամերիկյան թիմը նվաճել էր ՕԽ-ի ոսկե մեդալը:
Հրապարակման համաձայն, առաջին անգամ այս մարզաշապիկը 1992-ին վաճառվել է բարեգործական աճուրդում 17.500 դոլարով, 2013-ին դրա գինը բարձրացել է 52 հազարով:
Ջորդանը NBA- ի վեցակի չեմպիոն է Չիկագոյի Բուլսի կազմում, ինչպես նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1984, 1992):