Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ 2006-ին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 19 տարեկան հասակում կարող էր հայտնվել «Ինտերի» կազմում, որը հարձակվողի տրանսֆերի համար առաջարկ էր արել կատալոնացիներին:
«Նրանք պատրաստ էին վճարել 150 միլիոն եվրո փոխհատուցում, իսկ մենք փոխհատուցման գումարը ավելացրեցինք՝ 250 միլիոն եվրոյի», — հիշում է Լապորտան:
Նա նաև նշել է, որ ինքը «Ինտերի» առաջարկը քննարկել է Մեսսիի հոր հետ:
«Ես նրան ասացի, որ ես համաձայն չեմ վաճառքին, քանի որ վստահ եմ Մեսսիի՝ Բարսելոնայում հաջողության հասնելու հնարավորությանը: Այո՛, «Ինտերում» նա ավելի շատ գումար էր վաստակելու, բայց չէր կարող խաղալ այնպես, ինչպես նա արեց այստեղ: Իտալիայում նրա համար հարմար թիմ չկար», — մեջբերում է «Բարսելոնայի» նախկին նախագահին Sportskeeda-ն: