Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ձերբակալվել է ՝ մոդելի հետ գիշեր անցկացնելուց հետո, տեղեկացնում է The Sun-ը:
Իրավապահ մարմինները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն, երբ մոդելը վաղ առավոտյան ՝ 04:00-ին, զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն:
Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը համացանցում է ծանոթացել աղջկա հետ և նրա հետևից մեքենա է ուղարկել ՝ հրավիրելով արևմտյան Լոնդոնում գտնվող իր առանձնատուն:
Հադսոն-Օդոյիի հարևանի պնդմամբ, աղջիկը բավական շքեղ տեսք է ունեցել (թանկարժեք հագուստ, Louis Vuitton պայուսակ):
Միջադեպի մանրամասները հայտնի չեն, բայց փաստն այն է ՝ աղջիկը «գիշերային արկածներից» հետո տեղափոխվել է հիվանդանոց: Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում:
Հիշեցնենք, որ Հադսոն-Օդոյին վարակվել էր կորոնավիրուսով և պետք է պահպաներ ինքնամեկուսացման կանոնները: