«Բոլոնիայի» ղեկավարությունը շատ խիստ կասկածում է, որ կկարողանա ձեռք բերել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը.
«Դա կարող է տեղի ունենալ միայն ունեցած փոխադարձ հարգանքի և ընկերության շնորհիվ: Ինչ վերաբերում է ֆինանսին, ապա դա մեր հնարավորությունների շրջանակից դուրս է:
Իհարկե, նրա տրանսֆերը գերարդյունավետ կիներ նաև երիտասարդ խաղացողների համար, սակայն այն իրագործելը չափազանց դժվար է: Ես դրան այդքան էլ չեմ հավատում»,-ասել է ակումբի սպորտային տնօրենը: