«Աստոն Վիլան» սահմանել է թիմի ավագ Ջեք Գրիլիշի վերջնական տրանսֆերային արժեքը:
24-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է առաջիկա տրանսֆերային պատուհանի համար: Սակայն, ինչպես հաղորդվում է, «առյուծները» չեն պատրաստվում իրենց ավագից բաժանվել ցածր գնով:
«Աստոն Վիլան» մտադիր է Գրիլիշի տրանսֆերի դիմաց ստանալ 80 միլիոն ֆունտ: Ինչպես նշում է Mirror-ը, բիրմինգհեմյան ակումբը մտադիր չէ նվազեցնել տրանսֆերի գումարը, նույնիսկ եթե թիմը կորցնի տեղը ԱՊԼ-ում և հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնշիփում: