Դորտմունդի «Բորուսիան» 2015 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել է «Շալկե-04»-ին սեփական մարզադաշտում:
«Բորուսիան» ռուրյան դերբիում վերջին անգամ 2015 թվականի նոյեմբերին էր հաղթանակ տարել սեփական հարկի տակ: Հիշեցնենք՝ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Բորուսիա»-«Շալկե-04» հանդիպումն առաջիններից էր կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո:
Խաղը կայացել է Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով: Գոլեր են հեղինակել հարձակվողներ Էրլինգ Հոլանդն ու Տորգան Ազարը, ինչպես նաև պաշտպան Ռաֆայել Գերեյրան, որը դուբլ է ձևակերպել:
«Բորուսիան» այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 54 միավոր: «Շալկեն» իր հերթին գտնվում է 8-րդ տեղում՝ 37 միավորով:
Հաջորդ տուրում «Բորուսիան» կխաղա «Վոլֆսբուրգի», իսկ «Շալկե-04»-ը՝ «Աուգսբուրգի» հետ: