Իտալիայի հավաքականի նոխկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին դժգոհություն է հայտնել Ա Սերիայի վերսկսման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
«Սիրտս խառնում է ներկայիս իրավիճակից, այն ուղղակի ինձ նյարդայնացնում է։ Ամեն օր միայն լսում ենք, որ մենք բոլորս նույնն ենք, բայց յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է, ինչպես գիտաշխատողների շրջանում, այնպես էլ՝ քաղաքագետների։
Դրսում 2020 թվականն է, մենք զոնդեր ենք ուղարկում Մարս, բայց չե՞նք կարողանում կորոնավիրուսի պատվաստանյութ գտնել։
Ինչո՞ւ թույլ չեն տալիս Իտալիայում վերսկսել ֆուտբոլը։ Հիմա ամեն ինչ այնպես չէ, ինչպես երկու ամիս առաջ, երբ մեզ մոտ ցունամի էր։ Հիմա վարակն այնքան ուժեղ չէ, հիվանդանոցները կարող են կազմակերպել իրենց գործունեությունը։
Ֆուտբոլում այնքան դեմագոգիա կա։ Այն ահռելի արդյունաբերություն է ու դրան հենց այդպես է պետք վերաբերվել»,- ասել է Լիպին Radio Deejay-ի եթերում։