Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Գոնսալու Պասիենսիյան Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Պասիենսիյան ուղիղ մասնակցություն է ունեցել իր թիմի 10 գոլերում (7 գոլ և 3 գոլային փոխանցում)։ Ինչպես հաղորդում է OptaJoao-ն, եվրոպական թոփ-5 լիգաներում պորտուգալացի ֆուտբոլիստների շրջանում միայն Կրիշտիանու Ռոնալդուն է ավելի շատ ուղիղ մասնակցություն ունեցել խփված գնդակներին (24):
«Այնտրախտը» «Բորուսիա» Մյունխենգլադբախին պարտվեց 1-3 հաշվով։