Անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ուիլֆրեդ Նդիդին մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հաղորդում է BBC-ն:
Փարիզյան ակումբը պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել 23-ամյա կիսապաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Նդիդիին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև ՝ «Արսենալը» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հավելենք, որ Նդիդին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ: