Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է մարզումների վերսկսման մասին։
«Հեշտ իրավիճակ չէր։ Վերադառնալը մեծ նորություն էր բոլորիս համար։ Խաղընկերներին, մարզչական շտաբին ու թիմի աշխատակիցներին տեսնելը դրական նշան էր։
Մենք պետք է հետևենք պրոտոկոլին, լինենք զգուշավոր ու հարգենք կանոնները»,-Կարվախալի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Ռեալը» մարզումները վերսկսել է մայիսի 11-ից։