«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին երկար ժամանակ ինտենսիվ մարզումները բաց թողնելուց հետո խոսել է ներկայիս իր ֆիզիկական վիճակի մասին.
«Ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում: Այս ամբողջ ընթացքում տանը մարզվել եմ, և կարծում եմ, որ դա է ինձ օգնել մարզավիճակիս պահպանման հարցում: Դժվար է ապրել այդպիսի սահմանափակումներով, բայց կողքիս Անտոնելան ու երեխաներն են, և ես այդ ժամանակ վայելում էի նրանց ներկայությունը»,-ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ երկիրը վարակի էպիկենտրոններից է:
Դադարեցված առաջնությունում «Բարսելոնան» առաջատարն է՝ 2 միավորի առավելություն ունենալով «Ռեալի» նկատմամբ:




























































