Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մտադիր է լքել ակումբը, տեղեկացնում է Goal-ը:
Հաղորդվում է, որ 42-ամյա մասնագետը մտածում է այդ ուղղությամբ:
Մասնագետը երկու հանդիպում է ունեցել ակումբի նախագահի հետ և քննարկել թիմի հետագա ճակատագիրը:
Բոաշը չի ստացել այն հավաստիացումները, որոնք անհրաժեշտ էին համագործակցությունը շարունակելու համար:
Հիշեցնենք, որ «Մարսելի» սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարետան նույնպես կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը:
Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում Բոաշի գլխավորած թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: