Աշխարհի նախկին հինգերորդ ռակետ, Ռոլան Գարոս-1988-ի եզրափակչի մասնակից Անրի Լեկոնտը խոսել է Ռոջեր Ֆեդերերի մասին։
«Ռոլան Գարոսում հաղթանակը (2009թ․-ին/խմբ․) նրան ունիկալ խաղացող սարքեց, քանի որ այն միակ մրցաշարն էր, որում նա հաղթանակ չէր տարել։ Նրա համար դա շատ կարևոր էր։ Մաքենրոյի ու Կոննորսի պես խաղացողներն անգամ երբեք չեն հաղթել Ռոլան Գարոսում։ Նա այլ հարթության մեջ էր արդեն։
Ռոջերը Ջեյմս Բոնդն է։ Ես նրան Ջեյմս Բոնդ եմ անվանում, քանի որ նա ունակ է անսովոր բաներ անելու։ Մենք չէինք սպասում, որ նա կարող էր հաղթել Australian Open-ը նման տարիքում։ Հույս ունեմ, որ նա կշարունակի պատմություն կերտել ու կհաղթի Մեծ սաղավարտի ևս մեկ մրցաշարում»,-Լեկոնտի խոսքն է մեջբերում L’Equipe-ը։
Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն է։ Շվեյցարացի թենիսիստը 6 անգամ հաղթել է Australian Open-ում, 1 անգամ՝ Ռոլան Գարոսում, 8 անգամ՝ Ուիմբլդոնում և 5 անգամ US Open-ում։