Թուրինի «Յուվենթուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է աստղային ձեռքբերում իրականացնել։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ «բիանկոներիները» ցանկանում են գնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ տրանսֆերի մեջ ընդգրկելով Պաուլո Դիբալային։
«Յուվենթուսը» ցանկանում է Նեյմարին ձեռք բերել, որպեսզի հարձակման գծում վերջինս հանդես գա Կրիշտիանու Ռոնալդուի կողքին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնան»։