Լիոնել Մեսսիի զարմիկը`Էմանուել Բիանկուչին, ով հանդես է գալիս արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում» ասել է, որ մանկության տարիներին «Բարսելոնայի» աստղին դժվար էր խաղալ հասակակիցների հետ:
«Նա խաղում էր մեզ հետ բակում, մենք իրենից շատ ավելի մեծ էինք: Տղաներն ասում էին. «Տարեք Լեոնելին խաղադաշտից, հակառակ դեպքում մենք նրան կսպանենք»: Նրանք ուզում էին հարվածել նրան, բայց նա համակերպվում էր դրան:
Երբ Մեսսին ութ կամ ինը տարեկան էր, ես արթնացա շաբաթ օրը վաղ առավոտյան, որպեսզի դիտեմ նրա խաղը: Նա ցույց էր տալիս զարմանալի հնարքներ, ես չէի կարողանում հավատալ աչքերիս:
Ես երազում եմ տեսնել Լեոյին «Նյուելս Օլդ Բոյսում», բայց հասկանում եմ, որ դա դժվար թե լինի», — մեջբերում է Բիանկուչիին OLE-ն: