Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի ծառայություններով: Ինչպես հայտնի է, գերմանացու ծառայություններով առավելապես հետաքրքրված է «Բավարիան»:
Մանչեսթյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ Սանեին բաց կթողնի նվազագույնը 100 միլիոն ֆունտ ստանալու դեպքում, տեղեկացնում է The Sun-ը:
Սպասվում է, որ ձմռանը մյունխենյան ակումբն առաջարկ կանի Անգլիայի գործող չեմպիոնին: