«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ստեֆանո Տակոնին չի հավատում կորոնավիրուսի լրջությանը՝ համարելով, որ այն գրիպից վտանգավոր չէ։
«Իմ կարծիքով՝ կորոնավիրուսն ուղղակի գրիպ է։ Երբ համաժողովների ժամանակ խոսում են հազարավոր մահերի մասին, թող ինձ ասեն, թե դրանցից քանիսն է իսկապես կորոնավիրուսի պատճառով։ Չի կարելի ամեն ինչ նույն բանին վերագրել։
Ես կցանկանայի վերսկսել մրցաշրջանն ու նույնիսկ երկրպագուների ներկայությամբ խաղալ»,- Տակոնիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։