Իսպանական «Վալենսիան» պատրաստվում է ձեռք բերել «Միլանի» պաշտպան Մատեո Մուսակիոյին: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը:
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնում թիմում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
Հաղորդվում է, որ «Միլանը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլտիստին 10 մլն եվրոյի դիմաց: