Իսպանական «Բետիսը» բանակցություններ է վարում «Մարսելի» կիսապաշտպան Մակսիմ Լոպեսին գնելու համար, տեղեկացնում է Estadio Deportivo-ն:
Նախատեսվում է, որ տրանսֆերը կիրականացվի այս ամռանը: Իսպանական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 22-ամյա կիսապաշտպանի համար:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» նույնպես հետաքրքրված է Լոպեսի ծառայություններով:
Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 27 հանդիպման: