«Միլանի» մարզական տնօրեն Պաուլո Մալդինին նշել է, որ «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է չվերադառնալ իտալական Ա Սերիա վախի պատճառով:
Ավելի վաղ շվեդ հարձակվողը հայտնել էր ,որ կցանկանար նորից խաղալ Իտալիայի առաջնությունում.
«Եթե Իբրահիմովիչը որոշի նորից խաղալ Ա Սերիայում, դա երազանքի վերադարձ կլինի շատ պատճառներով: Բայց, կարծում եմ, նա որոշակի վախ ունի Իտալիայի առաջնություն վերադառնալուց առաջ:
Նա վախենում է, որ նույնքան հաջողակ չի լինի, որքան՝ նախկինում:
Հիշում եմ՝ երբ Անչեոտին ինձ թողեց պահեստայինների նստարանին դերբիի ժամանակ, այդ պահին ես գիտակցեցի, որ այլևս չեմ խաղա այնպես, ինչպես նախկինում: Չգիտեմ՝ Իբրահիմովիչը կկարողանա՞ դա ընդունել, թե՞ ոչ»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: