Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդվին Կոնգոն ձերբակալվել է իսպանական ոստիկանության կողմից՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված օպերացիայի արդյունքում: Այս մասին հայտնում է Marca-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 9 մարդ բերման է ենթարկվել: Այս պասհին Կոնգոն և գործով մյուս կասկածյալները ձերբակալված են:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում կոկայինի ապօրինի շրջանառության գործով:
43-ամյա Կոնգոն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում մեծամասամբ հանդես է եկել իսպանական թիմերում՝ «Լևանտեում», Խիխոնի «Սպորտինգում», «Վալյադոլիդում»: Իսկ «Ռեալի» ֆուտբոլիստ հանդիսացել է 1999-ից 2002 թվականներին՝ այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացնելով մադրիդյան թիմի կազմում:
1999-ից 2004 թվականներին հրավիրվել է Կոլումբիայի հավաքական:
























































