«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը 1 մլն եվրո ներդրում է կատարել ծաղկող բիզնեսում.
Լեհ ֆուտբոլիստը ներդրումը կատարել է աշխարհում մեծագույն շինարարական ստարտափներից մեկի SYSTEM 3E տեխնոլոգիայի վրա, որն արտադրվել է Լեհաստանում: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ոչ մի կասկած չունեի: Նկատեցի նրանց պրոֆեսիոնալիզմը, խորհրդի անդամների վճռականությունն ու մանրակրկիտ աշխատանքը, ինչը բիզնեսի կարևորագույն տարրերից է և որոշեցի իմ լուման ունենալ այդտեղ»,-նշել է կիսապաշտպանը: