Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը ճանաչվել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, ձայների 69.5 տոկոս արդյունքով հաղթել է Կրիխովյակը:
Մարտ ամսին Կրիխովյակը մասնակցել է 3 խաղի՝ դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Այս տիտղոսը ֆուտբոլիստի համար մրցաշրջանում 5-րդն է: Նախկինում նա լավագույնն էր եղել հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին ու նոյեմբերին:
Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստն անցկացրած 20 խաղում դարձել է 9 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: