Մադրիդի «Աթլետիկոն» կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ ակումբի բյուջեն կարող է կրճատվել 200 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի ներկայիս բյուջեն կազմում է 500 միլիոն եվրո:
Հավելենք, որ եթե թիմը իրավունք չստանա մասնակցել Չեմպիոնների լիգային, վնասի չափը կավելանա ևս 100 միլիոն եվրոյով: