Անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մտադիր չէ երկարաձգել լոնդոնյան ակումբի հետ կնքած պայամանագիրը, տեղեկացնում է beIN Sports-ը:
Ֆուտբոլիստը գործակալը նշել է, որ Օզիլը պետք է կշռադատված որոշում կայացնի և իր կարիերան շարունակելու լավագույն վայրը գտնի:
Հիշեցնենք, որ 31-ամյա կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել թուրքական «Ֆեներբախչեն»:
Հավելենք, որ «Արսենալի» հետ կնքած նրա պայմանագրի ժամկետը ավարտվում է 2021 թվականի ամռանը: