Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը տան պատի փլուզման արդյունքում է կոտրել ոտքը, որ թե մարզման։ Այս մասին հաղորդում է Kurir-ը։
«Լուկան իսկապես վնասվել էր, նա մի կերպ է ողջ մնացել։ Նա ընկել է պատից։ Չգիտեմ՝ ինչպես ձեզ բացատրել, ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Ամեն ինչ պատահական է տեղի ունեցել»,-հաղորդել է խաղացողի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
«Ոսկորը, որը կոտրել է Յովիչը, պահում է մարմնի քաշն ու բավականին դիմացկուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում կոտրվածքն առաջանում է կամ շատ ուժեղ վնասվածքից կամ բարձրությունից ընկնելուց»,- ասել է սպորտային բժշկության մասնագետ Խոսե Գոնսալեսը, որն ավելի վաղ աշխատել է «Ատլետիկոյում»։
Մադրիդի բժշկական ծառայությունից շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ խաղացողը վնասվածքը շատ ավելի շուտ է ստացել, քան այդ մասին հաղորդել է։ Հարձակվողի նման պահվածքն ակումբի ղեկավարության զայրույթն առաջացրեց։
«Խնդրում եմ, հասկացե՛ք ինձ, ոչինչ չեմ կարող ձեզ ասել։ Ակումբից կարգադրություն կա, որ ոչ ոք, նույնիսկ Լուկան, չպետք է ոչինչ ասի»,- ասել է խաղացողի հայրը։