«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վստահություն է հայտնել այն մասին, որ իր թիմն Իսպանիայի չեմպիոն կդառնա, եթե մրցաշրջանը վերսկսվի։
«Երբեք չեմ ասել, որ «Ռեալը» պետք է չեմպիոն հռչակվի, եթե մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտվի։ Բայց վստահ եմ, որ եթե մնացած խաղերն անցկացնենք, «Ռեալը» չեմպիոն կդառնա»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Դարպասապահը նաև կիսվել է մարզումների վերսկսման տպավորություններով։
«Մարզվում ենք ձեռնոցներով, դիմակներով, հետևում ենք իրարից երկու մետր հեռավորություն պահելու կանոնին, ամեն ինչ ախտահանվում է»,-ավելացրել է բելգիացին։