«Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տեղափոխությունը գլխավորել է ESPN-ի՝ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը: Հիշեցնենք, որ մանկունիանցիները վճարեցին 50 միլիոն ֆունտ 25-ամյա պորտուգալացու համար:
Աղյուսակում երկրորդ տեղը գրավել է «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինսը, ով «Լիվերպուլից» տեղափոխվեց 20 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց: Երրորդ տեղը բաժին է հասել «Քրիսթալ Փելասի» պաշտպան Գարի Քեհիլին, ով ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Չելսիից»:
Վարկանիշը հիմնված է խաղացողների ելույթների և նրանց համար վճարված գումարի չափսի հիման վրա:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի թոփ 10 լավագույն տրանսֆերները՝ ըստ ESPN- ի
- Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ» — «Սպորտինգից»՝ 50 միլիոն ֆունտ)
- Դենի Ինս («Սաութհեմփթոն»- «Լիվերպուլից» ՝ 20 միլիոն)
- Գարի Քեհիլ («Քրիսթալ Փելաս»- «Չելսիից»՝ ազատ գործակալ)
- Գաբրիել Մարտինելի («Արսենալ» — «Իտուանոյից»՝ 6 միլիոն)
- Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ»- «Լեսթերից»՝ 78 միլիոն)
- Ջեյմս Մաքքարտի («Էվերտոն»- «Քրիսթալ Փելասից»՝ 3 միլիոն)
- Նիլ Մոպե («Բրայթոն»- «Բրենթֆորդից»՝ 20 միլիոն)
- Աարոն վան Բիսակա («Մանչեսթեր Յունայթեդ»- «Քրիսթալ Փելաս»՝ 50 միլիոն)
- Մատեո Կովաչիչ («Չելսի»- «Ռեալից»՝ 41 միլիոն)
- Իսմայիլա Սարր ( «Ուոթֆորդ»- «Ռենից»՝ 27 միլիոն):