Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյերը կարող է վերադառնալ Անգլիա:
Thesun-ը հայտնում է, որ մադրիդցիները պատրաստ են գալիք ամռանը բաժանվել 29-ամյա պաշտպանից: Ֆուտբոլիստի հիմնական հավակնորդը «Բարնլին» է, որի կազմում Տրիպյերը խաղացել է 2012 թվականից մինչև 2015 թվականը:
Այնուամենայնիվ, անգլիական ակումբը ստիպված կլինի վճարել մոտ 20 միլիոն ֆունտ իր նախկին խաղացողի տեղափոխության համար: Դա այն գումարի չափսն է, ինչ «Աթլետիկոն» վճարեց Տրիպիերի համաչ անցած ամռանը «Տոտենհեմին» տեղափոխության համար, և նրանք ցանկանում են վերադարձնել ծախսած գումարը:
Ինքը՝ Տրիպյերը, նախկինում ասել էր, որ պատրաստ է Անգլիա վերադառնալ միայն հանուն Բարնլիի, ինչը ավելի հավանական է դարձնում տրանսդերը: