«Բարնլիի» և «Տոտենհեմի» նախկին պաշտպան Կիրան Տրիպյերը, ով ներկայումս հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում, Burnley Express-ի հետ զրույցում ասել, թե որ անգլիական ակումբ ինքը կցանկանար վերադառնալ:
«Ես ուզում եմ հնարավորինս բարձր մակարդակի վրա խաղալ, բայց ես կհասկանամ, թե երբ է ճիշտ ժամանակը վերադառնալու «Բարնլի»: Եթե ես ևս երկու տարի մնամ «Ատլետիկոյի» կազմում, ապա այս ժամանակահատվածից հետո ես կլինեմ 32 տարեկան, իսկ «Բարնլին» միակ ակումբն է, որի համար ես կվերադառնայի Անգլիա»,- ասել է Տրիպյերը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում «Ատլետիկոն» 2-3 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: