«Բրայթոնի» արդեն 3-րդ խաղացողի մետ հաստատվել է կորոնավիրուսային վարակը:
Խաղացողի անունը չի նշվում: Ֆուտբոլիստը երեկ էր թեստ հանձնել: Օրեր առաջ ևս 2-ի մոտ հաստատվել էր վարակը:
«Բրայթոնի» խաղացողները մարզաբազայում մարզվում են անհատապես, իսկ ակումբը հաստատել է, որ պարապմունքները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի դադարեցված մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ դեռ որոշում չկա:




























































