«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե «Լիվերպուլի» կարիերան ավարտած ո՞ր ֆուտբոլիստին կվերցներ իր ներկայիս թիմ.
«Այլ տարբերակ չկա…. Սթիվեն Ջերարդ: Թեպետ, նա պետք է իր տեղի համար պայքարեր: Ամենածիծաղալուն այն է, որ մենք ապրում ենք նույն շրջանում, բայց 4.5 տարվա մեջ մեկ անգամ չէինք հանդիպել, բայց կարանտինի ընթացքում 6-7 անգամ տեսել ենք իրար:
Շանս հանել էի ման տալու, իսկ նա ընտանիքի հետ զբոսնում էր»,-պատմել է Կլոպը:
«Լիվերպուլի» կազմում Սթիվեն Ջին խաղացել է 1998-2015 թթ-ին՝ նվաճելով 11 տիտղոս: