«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Միլան կվերադառնա վաղը՝ մայիսի 11-ին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Իտալիայի դադարեցված առաջնության ընթացքում հարձակվողը մեկնել էր Շվեդիա ու մարզվում էր Համմարբյուի» կազմում: Միլան վերադառնալուց հետո Իբրան կմնա երկշաբաթյա կարանտինում, որից հետո կկարողանա վերադառնալ մարզումներին:
Հիշեցնենք, որ նոր համավարակի պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր մարզական իրադարձությունները: Աշխարհում գրանցվել է վարակվածության 4 մլն 100 հազարից ավելի դեպք, մահացել է ավելի քան 280 հազար մարդ:
Ա սերիայի դադարեցված առաջնությունում Իբրան անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: