«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե ով պետք է իշխի համաշխարհային ֆուտբոլում Մեսսիի ու Ռոնալդուի՝ կարիերան ավարտելուց հետո.
«Մենք երբեք չենք տեսել այս տեսակ կրեատիվ խաղացողի, ինչպիսին Մեսսին է, որը ցանկացած բարդ իրավիճակում ելք գտնում է: Մեսսիի ու Ռոնալդույի Ֆուտբոլային դարաշրջանը մոտենում է ավարտին:
Եկել է նոր սերնդի ժամանակը, և այն կարող է լինել ֆրանսիական: Հիմա առաջնորդը կարող է դառնալ Մբապեն, բայց չենք մոռանում նաև Նեյմարի մասին»,-ասել է Վենգերը: