Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը պատմել է իր դժգոհության մասին, երբ թիմի հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան էր, իսկ ինքը՝ երկրորդ համարը։
«Ես շատ դժգոհ էի։ Ես ջանասիրաբար աշխատում էի նախամրցաշրջանային հավաքների ընթացքում։ Ոչինչ չէր խոսում այն մասին, որ ես չէի կարող պահպանել իմ տեղը թիմի մեկնարկային կազմում։
Ֆուտբոլում միշտ կարող է խաղալ միայն մեկ դարպասապահ։ Ցավոք, ամեն ինչ գնաց այդ ճանապարհով։ Տիբոն ակումբի ապագան էր համարվում՝ հաշվի առնելով իր ներուժն ու կարողությունը։ Ես հասկանում էի այդ որոշումը, բայց չէի կարծում, որ իմ ժամանակն անցել է»,-Չեխի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
Պետր Չեխը կարիերան ավարտեց նախորդ տարի «Արսենալի» կազմում՝ վերջին հանդիպումն անցկացնելով «Չելսիի» դեմ։