Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո վերսկսել է մարզումները։
Sky Sports Italia-ի փոխանցմամբ՝ արգենտինացին բուժզննում է անցել թուրինյան ակումբի մարզաբազայում, ինչից հետո թույլտվություն է ստացել մարզումների վերսկսման համար։
Դիբալան մարզվել է անհատական ծրագրով։ Նա դաշտ է վերադարձել մարտի 8-ից հետո առաջին անգամ։
Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենթուսի» կազմից երեք ֆուտբոլիստ՝ Դանիելե Ռուգանին, Բլեզ Մաթյուիդին և Պաուլո Դիբալան, վարակվել էր Covid-19-ով։ Բոլորն ապաքինվել են։