«Պարի Սեն Ժերմենի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հավանականության մասին։
«Ես կարծում եմ՝ Մբապեն ունի կարողություն «Ռեալ Մադրիդում» մի ամբողջ ժամանակաշրջան կերտելու համար։ Գուցե «Ռեալը» առաջարկի այն, ինչի պակասը նա ունի ՊՍԺ-ում։
Աշխարհի լավագույն երկու թիմերը «Ռեալն» ու «Բարսելոնան» են, և ես կարծում եմ, որ նրանք պետք է շարունակեն իրենց կազմում պահել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին»,-Էմերիի խոսքն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ «բլանկոսների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է Մբապեով և ցանկանում է նրան տեսնել սպիտակ մարզաշապիկով։