«Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի հարձակվող Թիերի Էմբրոուսը տեղափոխվել է ֆրանսիական «Մեց»։ Այդ մասին հայտնում է Transfermarkt-ը։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս ֆրանսիական ակումբում։ Նա Լիգա 1-ի շրջանակում անցկացրել է 18 հնդիպում «Մեցի» կազմում։
20-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը կստանա 2 մլն եվրո։ Մինչ «Մեցում» հանդես գալը, Էմբրոուսը խաղացել է նաև ֆրանսիական «Լանսում» և նիդրելանդական «Բրեդայում», որեղ 17/18 մրցաշրջանում նա Էրեդիվիզիի 30 հանդիպումներում աչքի է ընկել 10 խփած գնդակով։