«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ:
Ըստ Sport.es-ի, կատալոնական ակումբը կազմել է 6 խաղացողների ցուցակ և առաջարկել է, որ «Ինտերը» ընտրի մի քանի հոգու, որոնց «Ինտերը» կցանկանա ընդգրկել Մարտինեսի տրանսֆերային գործարքում:
Խոսքը գնում է պաշտպաններ Սամուել Ումտիտիի, Հեկտոր Ֆիրպոյի, Նելսոն Սեմեդուի և Ժան-Կլեր Տոդիբոյի, ինչպես նաև կիսապաշտպաններ Արտուրո Վիդալեի և Ռաֆինյեայի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա կազմակերպել Մարտինեսի տրանսֆերը: