«Բարսելոնայի» խաղացողները վերսկսել են մարզումները։
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ ֆուտբոլիստներն այսօր մարզվել են ակումբի բազայում։
Երեկ հայտնի էր դարձել, որ «Բարսայի» բոլոր խաղացողների կորոնավիրուսի թեստերը բացասական են եղել, ինչի շնորհիվ թույլատրվել է մարզումները վերսկսել։
Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստները բազա կժամանեն մարզահագուստով ու չեն օգտվի հանդերձարաններից։
Կատալոնացիները գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով հետ թողնելով Մադրիդի «Ռեալին»։
📍 Ciutat Esportiva Joan Gamper
— FC Barcelona (from 🏠) (@FCBarcelona) May 8, 2020
💪 Back to work! pic.twitter.com/P9kVSzhEFr