Ամստերդամի «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հաղորդում է The Transfer Window Podcast-ը, Օնանայի ծառայություններով նորից հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Մանկունյանցիների» դարպասապահ Դավիդ դե Խեայի գործող պայմանագիրը ավարտվում է 2023 թվականին։ Մտադրություն կա այն երկարաձգելու։ Անկարողության դեպքում ՄՅՈՒ-ն դիտարկում է Օնանային գնելու տարբերակը։