Իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան բացատրել է «Յունայթեդից» իր՝ ազատ գործակալի կարգավիճակում հեռանալը.
«Նախորդ տարի, մինչ հեռանալս, տարաձայնություններ ունեի ղեկավարության հետ, սակայն չէի ցանկանում հեռանալ, քանի որ ես նրանց հանդեպ մեծագույն հարգանք ունեի:
Նրանք աշխատում են «Յունայթեդի» համար, և ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ ոչինչ չի արվում թիմի համար: Նրանք շատ են տխրում, երբ ինչ-որ բան չի ստացվում: Հավատացեք, ամեն ինչ արվում է թիմի փառքը վերադարձնելու համար:
Իմ հեռանալը սովորական երևույթ էր: Դա կարող է լինել ցանկացած խաղացողի հետ: Վուդվորդի և ակումբի սեփականատերերի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, ուստի, ոչ մի բողոք չունեմ այդ առումով»,-ասել է Էրերան: