«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կազմել է բոլոր ժամանակների լավագույն արգենտինացի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Սակայն, հինգ հոգուց բաղկացած թիմի կազմում Սերխիոն տեղ չի գտել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի համար, ում դստեր հետ Ագուերոն նախկինում ամուսնացած էր:
Հարձակվողի կազմած խորհրդանշական հավաքականը հետևյալն է.
Դարպասապահ՝ Հերման Բուրգոս
Պաշտպան՝ Օսկար Ռուժերի
Հարձակվողներ ՝ Լիոնել Մեսսի, Կառլոս Տևես, Ռիկելմե
Վերջերս, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ում պայմանագիրը քաղաքաբնակների հետ ավարտվում է հաջորդ ամառ, խոսել է նաև իր հետագա կարիերայի մասին: