Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ներել է Դիեգո Մարադոնային՝ Մունդիալ-1986-ի քառորդ եզրափակչում ձեռքով խփած գոլի համար, որն ավելի շատ հայտնի է «Աստծո ձեռք» անվանմամբ: Այդ խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ Արգենտինայի հաղթանակով. դուբլի հեղինակ դարձավ Մարադոնան, իսկ Անգլիայից միակ գոլը խփեց Լինեկերը.
«Իհարկե, ես ներել եմ Մարադոնային, բայց մրցավարին մոռանալ չեմ կարողանում: Ես վստահ եմ, որ եզրային մրցավարը տեսավ դրվագը, բայց վախեցավ սուլել»,-ասել է Լինեկերը:
48 գոլով Գարի Լինեկերը Անգլիայի հավաքականի պատմության լավագույն երրորդ ռմբարկուն է: